📻Հանրային ռադիոյի ուղիղ եթերում «Կենդանի ձայնադարան» հաղորդումն է։
🎼Ստուդիայում է Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ։
Այսօր անդրադառնում ենք Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությանը, որը ներառում է երգեր, գործիքային կատարումներ և սիմֆոնիկ երաժշտություն։ Կոմպոզիտորը ստեղծագործել է տարբեր ոճերով։ Նրա անհատականությունը հատկապես արտահայտվել է դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում» (1950 թ.) և դաշնամուրային տրիոյում (1952 թ.)։ Լայն ժողովրդականություն է վայելում նաև «Հայկական ռապսոդիան» (1950 թ.)։ Բաբաջանյանը մեծ հեղինակություն էր վայելում խորհրդային տարիներին, իսկ այսօր էլ նրա ստեղծագործությունները շարունակում են ունենալ լայն ճանաչում։
🎙Երգում է Ռիմա Սարիբեկյանը։




