Մասնագիտություն

Աշխարհն արվեստաբանի աչքերով․ «Մասնագիտություն»

Նրանք կիրթ են, անչափ հետաքրքրասեր և բազմակողմանի զարգացած, ունեն գեղագիտական ճաշակ և մտածողություն, գեղեցիկը ընկալելու և գնահատելու յուրօրինակ զգացողություն։ Նրանց հետաքրքրությունն արվեստի նկատմամբ մեծ է, անսահման, իսկ մասնագիտությունը՝ իսկական հարթակ՝ արվեստի հետ անվերջ շփվելու համար։

Նրանց մասնագիտությունը գրավում է հատկապես գեղեցիկի սիրահարներին, ստեղծագործական է, կատարում է ճանաչողական, գեղագիտական և դաստիարակչական դեր։
Արվեստաբան լինելն այդքան էլ հեշտ չէ․ հաճելի է ու անսահման հետաքրքիր, պահանջում է ինքնատիպ մտածելակերպ, ներաշխարհ, գեղագիտական հայացքներ և ստեղծագործական մոտեցում։

Ողջ կյանքն արվեստի մեջ ապրող ու ստեղծագործող արվեստաբանները լավ գիտեն, թե ինչպես ընկալել, վերլուծել և գնահատել արվեստի յուրաքանչյուր ստեղծագործություն։ Իրենց սուր դիտողականության և յուրօրինակ աշխարհընկալման շնորհիվ նրանք բացահայտում և լուսաբանում են արվեստի աշխարհը մեկ այլ դիտանկյունից, օգնում են մարդկանց ճանաչելու բարին, գեղեցիկը, զարգացնում երևակայությունը, ճաշակն ու աշխարհայացքը, փորձում են լինել միշտ անաչառ, կրթում են, տալիս օգտակար խորհուրդներ, բազմաթիվ գիտելիքներ, կենսափորձ, և, որն ամենահետաքրքիրն է, նրանք սովորեցնում են ոչ միայն զգալ արվեստը, այլև ապրել արվեստով։

«Մասնագիտություն» հաղորդման հյուրն է գեղանկարիչ, արվեստաբան, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արա Հակոբյանը։

Կարդացեք նաև

Back to top button