Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Լևոն Սարդարյանն ու ԱԺ փոխնախագահը զրուցում են Փարաքարի սպանության և դրա հետևանքների, ներքաղաքական իրավիճակի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին։
Ռուբինյանի խոսքով՝ ընդդիմությունը պատրաստ է անգամ սպանությունը դարձնել քաղաքական կապիտալ: ԱԺ փոխնախագահը համաձայն չէ, որ երկրում անպատժելիության մթնոլորտ կա։ Նշել է, որ եթե Փարաքարի համայնքապետի սպանությունը չբացահայտվի, դա կլինի գործող իշխանության մեծագույն բացթողումը:




