ԿարևորՄիջազգային

Շուրջ 10 երկիր ՄԱԿ-ի առաջիկա համաժողովում մտադիր է ճանաչել Պաղեստինը

Շուրջ 10 երկիր մտադիր է ՄԱԿ-ի առաջիկա համաժողովում Պաղեստինի ճանաչման մասին հայտարարությամբ հանդես գալ, հայտնել է Reuters-ը։

«Շուրջ 10 երկիր, որոնց թվում են նաև Ավստրալիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան և Կանադան, սպասվում է, որ երկուշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջնորդների տարեկան հանդիպումից առաջ կայանալիք գագաթնաժողովում պաշտոնապես կճանաչի Պաղեստինի անկախ պետությունը», — նշվում է հաղորդագրության մեջ։

Սեպտեմբերի 16-ին հաղորդվել էր, որ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան ելույթ կունենա Նյու Յորքում ՄԱԿ-ի 80-րդ Գլխավոր ասամբլեայի բացման արարողությանը՝ կոչ անելով ճանաչել Պաղեստինը։ Հաջորդ օրը The Times-ը գրել էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը պատրաստ է պաշտոնապես հայտարարել Պաղեստինը ճանաչելու մասին։ Նաև Ֆրանիայի նախագահ Էմմանուել Մակրոնն է  հայտարարել Պաղեստինի պետությունը ճանաչելու մտադրության մասին։

Կարդացեք նաև

Back to top button