ԿարևորՄիջազգային

Կիբերհարձակումներ. եվրոպական մի քանի օդանավակայաններ տեխնիկական խնդիրներ ունեն

Եվրոպական մի քանի օդանավակայաններ հաքերային հարձակումներից հետո տեխնիկական խնդիրներ ունեն, հաղորդել է dpa լրատվական գործակալությունը։

Բեռլինում խափանվել են ուղևորների գրանցման համակարգերը։ Օդանավակայանը ստիպված է եղել անջատել դրանք։ «Հարձակման թիրախն օդանավակայանը չէր և միայն անուղղակիորեն է տուժել»,-հայտնել են պաշտոնյաները։

Բրյուսելի օդանավակայանը հայտարարել է, որ համակարգերի խափանումը կազդի ավիափոխադրումների վրա։ Նշվում է, որ ավտոմատ գրանցումը որոշ ժամանակ անհասանելի է եղել։ Ուղևորներին խորհուրդ է տրվել օդանավակայան մեկնելուց առաջ բավարար ժամանակ տրամադրել բոլոր ընթացակարգերն անցնելու համար։

Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը հայտարարել է, որ հնարավոր են ուշացումներ՝ հավելելով, որ որոշ ավիաընկերությունների գրանցման համակարգերը տեխնիկական դժվարություններ ունեն։

Կարդացեք նաև

Back to top button