Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը (Konrad Adenauer Stiftung) գործում է ավելի քան 120 երկրում՝ նպատակ ունենալով նպաստել ժողովրդավարության ամրապնդմանը, օրենքի գերակայությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ու քաղաքական մշակույթի զարգացմանը։ Հայաստանում հիմնադրամը արդեն մի քանի տարի իրականացնում է տարբեր ծրագրեր՝ սկսած կրթական ու վերապատրաստման նախաձեռնություններից մինչև կանանց և երիտասարդների ներգրավումը հասարակական և քաղաքական գործընթացներում։
- Ի՞նչ ծրագրեր են իրականացվում Հայաստանում և տարածաշրջանում։
- Ի՞նչ արդյունքներ են արձանագրվել։
- Ի՞նչ նոր նախաձեռնություններ են սպասվում։
«Քո ձայնը» հաղորդման հյուրերն են Յակոբ Վյոլենշտայն` Konrad Adenauer հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար և թարգմանիչ Հրաչյա Ստեփանյան:




