Հայագիտակ

Միշտ սիրված ու դիտարժան Գաբրիել Սունդուկյանի «Պեպոն» 155 տարեկան է․ «Հայագիտակ»

Այս տարի նշվում է Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսի 155-ամյակը: Բայց ի՞նչն է թույլ տալիս, որ սովորական ձկնորսի մասին պատմությունը և՛ պիեսի, և՛ ֆիլմի տարբերակներով մինչ օրս գերեն հազարավոր մարդկանց:

Արվեստաբանության թեկնածու Նաիրա Շահվալադյանը կարծում է, որ հաջողության գաղտնիքը Սունդուկյանի խորը ուսումնասիրությունն է թիֆլիսյան կինտոների կենցաղն ու սովորույթները։

Նա հրավիրում էր թիֆլիսցի կինտոներին իր տուն, զրուցում նրանց հետ, ուսումնասիրում նրանց կենցաղը, սովորույթները և բառապաշարը: Նույնիսկ դերասանների կարծիքն էր հարցնում՝ ստեղծելով մի գործ, որը տարբեր կերպ էր ընկալվում տարբեր հանդիսատեսների կողմից: Թիֆլիսում պիեսը շռնդալից հաջողություն ունեցավ, որտեղ Պեպոյի առաջին դերակատարը դարձավ Գևորգ Չմշկյանը, սակայն Փարիզում, ուր պիեսը ներկայացվեց արևմտահայերենով, սառն ընդունելության արժանացավ:

Ասում են պիեսից «բան չհասկացավ» նաև Ալեքսանդր Դյումա-որդին, որի համար Սունդուկյանը թարգմանել էր գործը ֆրանսերեն, իսկ ռուս դրամատուրգ Օստրովսկին հավանեց, առաջարկելով վերամշակել այն ռուս հանդիսատեսի համար: Չնայած այս տարբեր ընկալումներին, «Պեպո»-ն հայերի համար մնում է սիրված և դիտարժան ստեղծագործություն:

Կարդացեք նաև

Back to top button