Սուրճ ու սեր առավոտից

Աստղագիտության օր․ Վիկտոր Համբարձումյանի ժառանգությունը և երիտասարդության նախաձեռնությունները․ «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան, հյուր՝ Հովհաննես Պիկիչյան` Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, Բյուրականի աստղադիտարանի Բարձր էներգիաների աստղաֆիզիկայի բաժնի ավագ գիտաշխատող։

Թեմա՝ սեպտեմբերի 18-ին Հայաստանում նշվում է աստղագիտության օրը։ Օրվա ընտրությունը պատահական չէ։ 1908թ․-ի սեպտեմբերի 18-ին ծնվել է ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը։

Հաղորդման երկրորդ հատվածում հյուրընկալվելու են՝ Զարա Ասլանյանը` ԿԳՄՍ Երիտասարդության հարցերով վարչության պետը, և Լիլիթ Առաքելյանը` ԿԳՄՍ Երիտասարդության հարցերով վարչության գլխավոր մասնագետը:

Նրանք կներկայացնեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությունը՝ «100 գաղափար Հայաստանի համար» 2025 թվականի նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի հայտերի ընդունման մեկնարկը։

Բացի հիմնական թեմաներից, եթերում կլինի նաև ամենօրյա տեղեկատվական բլոկը՝

  • Օրվա լրահոսը,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • Զվարթնոց թռիչքների չվացուցակ,
  • Լավ երաժշտական ընտրանի,
  • Կապ ռադիոլսողների հետ:

Կարդացեք նաև

Back to top button