ԿարևորՀասարակություն

Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը կաշխատի նաեւ սեպտեմբերի 20-ին

Սեպտեմբերի 20-ին՝ շաբաթ օրը, ՆԳՆ ՄՔԾ Երևանի բոլոր ստորաբաժանումները և մի շարք մարզային ստորաբաժանումներ կաշխատեն՝ մատուցելով ինչպես նույնականացման քարտի դիմումների ընդունման, այնպես էլ
տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության դիմումների ընդունման ծառայություններ։

Կարող եք սպասարկվել ինչպես նախապես՝ օնլայն հերթագրմամբ, այնպես էլ՝ կենդանի հերթի ձևաչափով, հայտնում են ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։

Նշված ծառայությունները կմատուցվեն ՆԳՆ ՄՔԾ հետևյալ ստորաբաժանումներում՝
✅️Աբովյանի բաժին,
✅️Եղվարդի բաժին,
✅️Հրազդանի բաժին,
✅️Աշտարակի բաժին,
✅️Ապարանի բաժին,
✅️Արմավիրի բաժին,
✅️Վաղարշապատի բաժին,
✅️Մասիսի բաժին,
✅️Վեդիի բաժին,
✅️Արտաշատի բաժին,
✅️Երևան քաղաքի բոլոր ստորաբաժանումներ։

ՄՔ ծառայության վարչական շենքում (Դավթաշեն, 4-րդ թաղ․, 17/10) նույնականացման քարտի կամ անձնագրի փոխանակման ծառայություններ չեն մատուցվում։ Նույնականացման քարտի և ՀՀ քաղաքացիության ստացման դիմումների համար կարող եք մոտենալ Դավթաշենի տարածքային բաժին (Տիգրան Պետրոսյան փողոցի 31/2)։

Կարդացեք նաև

Back to top button