ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հայտնել է, որ «հոյակապ» հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարոնդրա Մոդիի հետ։
Նա Մոդիին անվանել է բարեկամ եւ շնորհակալություն հայտնել Ուկրաինայում հակամարտության կարգավորման իր ջանքերին աջակցելու համար։
«Հենց նոր տեղի ունեցավ հեռախոսազրույց իմ բարեկամ, վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Ես շնորհավորեցի նրա տարեդարձը։ Նա հսկայական աշխատանք է անում»,- գրել է Թրամփը։
Իր հերթին Հնդկաստանի վարչապետը X-ում հայտնել է, որ Հնդկաստանը աջակցում է Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու ԱՄՆ ջանքերը։
Այս գրառումը նա արել է Թրամփի հետ հեռախոսազրույցից անմիջապես հետո։ Նաեւ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին հեռախոսազանգի եւ իր տարեդարձը շնորհավորելու համար` ընդգծելով, որ լիովին պատրաստ է նոր մակարդակի բարձրացնել «ամերիկա-հնդկական համապարփակ եւ գլոբալ գործընկերությունը»։
Ամերիկա-հնդկական հարաբերությունները վատթարացել էին Թրամփի կողմից Հնդկաստանի դեմ լրացուցիչ մաքսավճարներ մտցնելուց հետո։ Այս տարվա օգոստոսի 27-ին դրանք հասել են 50 տոկոսի։ Հարաբերությունների լարվածության ֆոնին վերսկսել են երկու երկրների միջեւ առեւտրային բանակցությունները։ Ըստ որոշ ԶԼՄ-ների` Հնդկաստանը կոշտացրել էր իր դիրքորոշումը, իսկ Մոդին անգամ չէր պատասխանել Թրամփի զանգին։




