Ամենամյա Երիտասարդական Ֆորում 2025․ այն մեկ հարթակում կհամախմբի Հայաստանի մարզերից և Երևանից ավելի քան 150 երիտասարդների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և երիտասարդական աշխատողների՝ քննարկելու հետևյալ թեմաները․
- Երիտասարդների մասնակցություն և քաղաքացիական ակտիվություն,
- Կամավորության զարգացում,
- Երիտասարդների զբաղվածության և կրթության հնարավորություններ,
- Միջազգային համագործակցություն։
«Քո ձայնը» հաղորդման հյուրերն են Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միության նախագահ՝ Գրիգոր Երիցյանը, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ ծրագրի համակարգող՝ Մարիետա Գևորգյանը։




