ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ն խոստանում է «պաշտպանել ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը»

Ուրբաթ երեկոյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Լեհաստանի խնդրանքով քննարկել է ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից Լեհաստանի օդային տարածքի խախտման հարցը։

Նիստում ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցչի պաշտոնակատար Դորոթի Շին կտրուկ դատապարտել է Ռուսաստանի գործողությունները և հայտարարել, որ Վաշինգտոնը պատրաստ է պաշտպանել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին։

«Օդային տարածքի այս մտահոգիչ խախտումից հետո Միացյալ Նահանգները կանգնած է ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների կողքին», — ասել է Շին։ «Կարող եք վստահ լինել, որ մենք կպաշտպանենք ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հնարավոր է՝ ռուսական անօդաչու թռչող սարքերը պատահաբար են հայտնվել Լեհաստանում։ Սակայն Լեհաստանի կառավարությունը և նրա շատ եվրոպական դաշնակիցներ հայտարարել են, որ Մոսկվայի գործողությունները միտումնավոր են եղել։

«Ռուսաստանի գործողությունները, որոնք ուղեկցվում են ՆԱՏՕ-ի անդամ պետության օդային տարածքի խախտմամբ, ցույց են տալիս այս հակամարտությունը դադարեցնելու համար Միացյալ Նահանգների կողմից ցուցաբերված բարի կամքի նկատմամբ անհարգալից վերաբերմունք՝ անկախ այն բանից, թե դրանք միտումնավո՞ր էին, թե՞ ոչ», — նաև ասել է Շին։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ կրկնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, որ ռուսական զինվորականները Լեհաստանում թիրախներ չեն փնտրել, և անօդաչու թռչող սարքերի հեռահարությունը չի գերազանցում 700 կմ-ը։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հետաքրքրված չենք Վարշավայի հետ լարվածության սրմամբ։ Մենք դա կրկնում ենք նաև հիմա», — ասել է Նեբենզյան։

Կարդացեք նաև

Back to top button