ԿարևորՍպորտ

Համահայկական հրաձիգների մրցույթի հաղթողներն ստացան զենք եւ հայկական արտադրության սաղավարտ

Համահայկական հրաձիգների մրցույթում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Սուրեն Ղարիբյանը և պարգևատրվել Perun AR-15 .223 հրազենով։ Երկրորդ տեղը զբաղեցրած Արամազդ Կյուրեղյանը պարգևատրվել է Tigr 7.62×54 հրազենով։ Երրորդ հորիզոնականը զբաղեցրած Կարօ Մանճիկեանն ստացել է Saiga 7,62×39 հրազեն։

4-րդ տեղը զբաղեցրած Էմիլ Գասպարյանն արժանացել է խրախուսական նվերի՝ հայկական արտադրության սաղավարտի։  Բացի այդ, յուրաքանչյուր հիմնական փուլում լավագույն արդյունք գրանցած մասնակիցները պարգևատրվել են սաղավարտներով։

Մրցույթին մասնակցել է 52 հրաձիգ։

Դրան կարող էին մասնակցել 16 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև հայկական ծագումով օտարերկրյա քաղաքացիները։ Մասնակիցները մրցույթին կարող էին ներկայանալ իրենց օրինական հիմքով պատկանող հրաձգային զենքով կամ հրաձգարանում տրամադրված մեկ այլ անձի օրինական զենքով՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան։

Բացի այդ, «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական ռազմականացված կազմակերպությունների ներկայացուցիչներին թույլատրվում էր մասնակցել նաև իրենց ամրակցված զենքով։ Մրցույթը տեղի է ունեցել «Ազատազէն» ԿՀԿ-ի Երևանի քաղաքացիական բաց հրաձգարանում։

Երևանում կայացած համահայկական հրաձիգների մրցույթը կազմակերպել էր «Ազատազէն» կրթական հասարակական կազմակերպությունը Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության գլխավոր հովանավորությամբ։

Կարդացեք նաև

Back to top button