ԿարևորՄիջազգային

Դեմոկրատները հրապարակել են Թրամփի շնորհավորանքը Էփշտեյնին, Թրամփը հերքում է դրա գոյությունը

ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատները հրապարակել են Դոնալդ Թրամփի շնորհավորական նամակը միլիարդատեր, մանկապիղծ Ջեֆրի Էփշտեյնի ծննդյան 50-ամյակի առթիվ։

Էփշտեյնի ժառանգությունը կառավարող իրավաբանները Ներկայացուցիչների պալատի վերահսկողության կոմիտեի պահանջով անցած շաբաթ ներկայացրել են նրա փաստաթղթերը։ Դրանից հետո կոմիտեի դեմոկրատ անդամները X-ի էջում հրապարակել են Թրամփի նամակի պատճենը։

Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփի ստորագրությունը կեղծված է։ Հուլիսին այս նամակի մասին առաջին անգամ գրել էր Wall Street Journal-ը։ Թրամփն այն ժամանակ դա անվանել էր կեղծիք եւ զրպարտության համար դատական հայց ներկայացրել  թերթի խմբագրի, հոդվածի հեղինակի, թերթի հրատարակչի եւ վերջապես սեփականատիրոջ` Ռուբերտ Մերդոկի դեմ։

«Նախագահը չի նկարել այս նկարը եւ չի ստորագրել այն։ Նախագահ Թրամփի փաստաբանական թիմը ագրեսիվորեն կշարունակի դատաքննությունը»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։  

Տես նաեւ` Էփշտեյնի գործը Թրամփի համար դառնում է ներքաղաքական խնդիր

Կարդացեք նաև

Back to top button