
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Թուրքական NTV հեռուստաալիքը, հղում անելով դիվանագիտական աղբյուներին, ավելի վաղ հայտնել էր, որ հանդիպումը նախատեսվում է անցկացնել հաջորդ շաբաթվա սկզբին և, որ Սերդար Քըլըչի գլխավորած պատվիրակությունը Հայաստան կայցելի Ալիջանի սահմանային անցակետով։




