
Թեև ԿԽՄԿ Արդրբեջանի գրասենյակը դե յուրե փակվել է օրերս, բայց արդեն 3 ամիս Բաքվում պահվող հայ գերիներին մարդասիրական ոչ մի օգնություն չի տրամադրվել և Կարմիր խաչի որևէ ներկայացուցիչ նրանց չի այցելել՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է ՄԻԵԴ-ում հայ գերիների իրավունքների պաշտպան Սիրանուշ Սահակյանը։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում, երբ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ Ադրբեջանի հետ, ելք է որևէ երրորդ՝ չեզոք երկր օգնությանը դիմելը՝ Բաքվում պահվող հայ գերիներին այցելելու մեխանիզմներ գտնելու համար։ Սահակյանը հավելել է, որ վերջին շաբաթներին բազմաթիվ ահազանգեր են ստանում գերիների ընտանիքներից։ Ադրբեջանը ոչ միայն պատշաճ բժշկական օգնություն չի տրամադրում հայ պանտանդներին, այլև ստեղծում է հոգեբանորեն ծանր միջավայր, ինչի հետևանքով վերջիններս դիմում եմ հացադուլի կամ ինքնավնասման։




