Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրեասյան:
Թեմա 1․ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 12-րդ փառատոնի եզրափակիչը։ Սեպտեմբերի 5-ին կեզրափակվի բազմաբովանդակ փառատոնը, որն այս տարի հյուրընկալվել է Կոտայքի մարզում և Երևանում։
Հյուրերն են Շահեն Նազարենկոն՝ «Ֆրեսկո» միջազգային փառատոնի նախագահը, և Էդգար Բաղդասարյանը՝ փառատոնի հաղորդավար, մոդերատորը։
Թեմա 2․ Երևանում՝ նոր միջազգային չափանիշներին համապատասխան խաղահրապարակներ։ Խաղահրապարակները կկառուցվեն Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում, Խաչքարերի պուրակում և Միսաք Մանուշյանի անվան պուրակում՝ որպես նվեր մայրաքաղաքին։
Հյուրերն են՝ Վանանե Արաքցյանը՝ «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը, և Պետրոս Պետոյանը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը։
Տեղեկատվական բլոկ.
- Օրվա լրահոսը,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- «Զվարթնոց» թռիչքների չվացուցակ,
- Լավ երաժշտական ընտրանի,
- Կապ ռադիոլսողների հետ:




