ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառում Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպման հնարավորությունը, այսօր հայտարարել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Լրագրողների հետ ճեպազրույցում նա նշել է, որ նախագահը կարծում է, որ ցանկացած բարձր մակարդակի հանդիպումը պետք է լավ նախապատրաստել։ Առայժմ չի կարելի ասել, որ փորձագիտական մակարդակում աշխատանքը «եռում» է, ավելացրել է Պեսկովը։
Մենք հետաքրքրված ենք եւ պատրաստ ենք նման բանակցությունների, շեշտել է Կրեմլի ներկայացուցիչը։




