ԿարևորՄիջազգայինՏեսանյութեր

Պաղեստին պետություն գոյություն ունենալ չի կարող․ Իսրայելի ԱԳ նախարար

Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ Պաղեստինը որպես պետություն գոյություն չի ունենա, հաղորդում է Reuters-ը։

«Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը, չորեքշաբթի օրը պատասխանելով Պաղեստին պետություն ստեղծելու ծրագրերի մասին հարցին, ասել է, որ նման բան չի լինի»,- գրում է Reuters-ը։

Պաղեստին պետությունը ճանաչվել է 147 երկրների, այդ թվում՝ Հայաստանի կողմից։ 2024 թվականին Միացյալ Նահանգները վետո է դրել Պաղեստինի ՄԱԿ-ում լիիրավ անդամակցությանը։ Գազայում պատերազմը շարունակվում է, զոհված պաղեստինցիների թիվը մոտենում է 63 հազարի։

Կարդացեք նաև

Back to top button