Հայագիտակ

Վիպերգեր և առասպելներ. նմանություններն ու տարբերությունները. «Հայագիտակ»

Վիպերգերն ու առասպելները, թեև երկուսն էլ ժողովրդական ստեղծագործություններ են, ունեն ինչպես ընդհանուր գծեր, այնպես էլ տարբերություններ։ Բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Հայրիյանն, ուսումնասիրելով այս թեման, գտնում է, որ վիպերգերը հիմնված են իրական պատմական իրադարձությունների վրա, որոնք ողբերգական ավարտ են ունենում և մյուս կարևոր հատկանիշը, որ երգվում են։

Ինչպես, օրինակ, «Մոկաց Միրզա» կամ «Կարոս խաչ» վիպերգերը։ Լուսինե Հայրիյանը նաև նշում է, որ տարբեր ժողովուրդների մոտ կարող են առաջանալ իրար նման վիպերգեր, ինչպես Ֆրանսիայի արքա Ռենոյի մասին սիրված և հայտնի վիպերգը։ Սա բացատրվում է ոչ թե մշակութային փոխազդեցությամբ, այլ այն ընդհանուր պատմական ընթացքով, որը բոլոր ժողովուրդներն էլ անցնում են՝ վերելքներով ու վայրէջքներով, կորուստներով ու ձեռքբերումներով։

Կարևոր է նաև տարբերել վիպերգը բալլադից։ Վիպերգը ժողովրդական ստեղծագործություն է, բալլադները՝ ստեղծվում են հեղինակների կողմից։ Թեև բալլադները կարող են նման լինել վիպերգերին, բայց նրանք տարբերվում են իրենց հիմնական հատկանիշներով։

Կարդացեք նաև

Back to top button