ԿարևորՔաղաքական

ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցումը միաժամանակ հնարավոր չէ, երբ ընտրությունն անխուսափելի լինի, կկայացնենք որոշում․ Փաշինյան

Միշտ էլ սպասում եմ ՌԴ այցելելու հերթական հնարավորությանը, կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուրախ եմ, որ ինձ սպասում են ՌԴ-ում, գիտեմ, որ ինձ սպասում են։ Ես էլ միշտ սպասում եմ ՌԴ այցելելու հերթական հնարավորությանը։ Եվ ինչպես տեսնում եք, ակտիվ փոխայցերի պրակտիկա կա և առաջիկայում էլ՝ սեպտեմբերի վերջին, նախատեսվում է այդպիսի այց»,- նշել է նա

Ինչ վերաբերում է ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությանը, վարչապետն ասել է, որ հասկանում են՝ երկու կառույցներին անդամակցումը միաժամանակ հնարավոր չէ։ «Երբ ընտրությունը անխուսափելի լինի, կկայացնենք համապատասխան որոշում։ Հնարավոր է ցանկացած սցենար, ինչը պայմանավորված է նաև մեր ժողովրդի արտահայտած կամքի հետ, բանակցային գործընթացների հետ»,- ասել է նա։

Կարդացեք նաև

Back to top button