- Խնդրում եմ ներկայացրեք ԵԽ իրականացված ծրագրերը կոնֆլիկտների և այլ ճգնաժամերի կամ հետկոնֆլիկտային ժամանակներում՝ միտված երեխաների իրավունքների պաշտպանությանը ԵԽ անդամ-պետություններում, այդ թվում՝ ՀՀ-ում:
- Ճգնաժամերի ընթացքում շատ կարևոր է «պետություն-միջազգային կազմակերպություն» գործակցության ֆորմատը, ինչպես նաև «միջազգային կազմակերպությունների փոխհամագործակցություն»-ը։ Խնդրում եմ մասնավորեցրեք ի՞նչ ձևով են երկուսն էլ իրականացվում կամ ինչպե՞ս պետք է դասական իմաստով իրականացվի:
- Խնդրում եմ անդրադառնանք նաև այն հարցին, թե կոնֆլիկտների ժամանակ և կոնֆլիկտներից հետո, երեխաների հատկապես ո՞ր իրավունքներն են, որ առավել պաշտպանության կարիք ունեն: -Որքանո՞վ է այսօր փոխվել/ընդլայնվել ընդհանրապես ճգնաժամերի պայմաններում, և հատկապես՝ զինված ընդհարումների ժամանակ երեխաների իրավունքների պաշտպանության գործիքակազմը՝ ներառյալ միջազգային կազմակերպությունների դերակատարումը, պետութունների մասնակցությունը, իրավական փաստաթղթերի դերը և այլն։
- Դուք ձեր խոսքում նշեցիք երեխաների իրավունքների պաշտպանության մասին ԵԽ ռազմավարության վերաբերյալ։ Եկեք անդրադարձ կատարենք այն հիմնական շեշտադրումներին, որոնք արված են ռազմավարության մեջ երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված արտակարգ իրավիճակների և ճգնաժամի ժամանակ։ Ինչքանո՞վ է ռազմավարությունը նպաստելու, որ արտակարգ իրավիճակներում երեխան պահպանի իր իրավունքը երեխա մնալու նման իրավիճակներում:
- Նշվեց նաև առանց ուղեկցության և ընտանիքից անջատված երեխաների արդյունավետ խնամակալության կարևորոթյան մասին։ Միգրացիայի համատեքստում առանց ուղեկցության և ընտանիքից անջատված երեխաների արդյունավետ խնամակալության մասին ԵԽ Նախարարների կոմիտեի CM/Rec(2019)11 հանձնարարականի ընդունումը՝ կարևոր քայլ է այս ուղղությամբ։ Խնամակալության արդյունավետ համակարգի համար ի՞նչ միջոցառումներ են անհրաժեշտ:
«Ձեր փաստաբանը» հաղորդման հյուրերն են Զարուհի Գասպարյանը՝ Եվրոպայի խորհրդի Երեխաների իրավունքների բաժնի Համագործակցության և կարողությունների զարգացման ստորաբաժանման ղեկավար (Ստրասբուրգ) և Արտյոմ Սեդրակյանը՝ «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետկոնֆլիկտային համատեքստում» Եվրոպայի խորհրդի ծրագրի ղեկավար։




