📻Հանրային ռադիոյում ուղիղ եթերում «Կենդանի ձայնադարան» հաղորդումն է։
🎶Այսօր մեր ստուդիայում է Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլը։
- Գեղարվեստական ղեկավար՝ Ռուբեն Մաթևոսյան,
- Դիրիժոր՝ Աշոտ Պետրոսյան։
🎼Այս հաղորդումը նվիրված է աշուղ Շերամին։ Նրա երգերի տեքստերը պարզ ու մատչելի են․ գրված են հայ գրական լեզվով, համեմված Շիրակի ժողովրդական բառ ու բանով և յուրահատուկ դարձվածքներով։ «Մետաքսանման» երգերի համար բանաստեղծ Հ. Հովհաննիսյանը նրան անվանել է աշուղ Շերամ։ Շերամի երգերում կերպարները միշտ ներկայացվում են վառ գույներով։




