ԿարևորՄիջազգայինՏեսանյութեր

Իրանը մերժում Է հնազանդվելու Թրամփի պահանջը

«Իրանի ժողովուրդը վիրավորված Է և ողջ ուժով կդիմադրի»

«Միացյալ Նահանգները ճշում Է բանեցնում Իրանի վրա, ցանկանում Է մեզ հնազանդեցնել, բայց ուզածին չի հասնի, երկիրը կդիմադրի»: Այդ մասին երեկ հայտարարել Է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ, երկրի փաստացի ղեկավար այաթոլա Ալի Խամենեին:

«Ամերիկայի հետ բանակցելու հարցն անլուծելի Է, նախագահ Թրամփն ուզում Է, որ Իրանը ենթարկվի Ամերիկայի հրամաններին, Իրանի ժողովուրդը խորապես վիրավորված Է նման վերաբերմունքից և ողջ ուժով կդիմադրի նրանց, որոնք մեզ հնազանդեցնելու մասին են երազում»,- ասել Է այաթոլան:

Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդի ուղերձը բազմիցս ընդմիջվել Է «Մա՛հ Ամերիկային», «Մա՛հ Իսրայելին» վանկարկումներով: Դրանք սովորական երևույթ են Իրանում, այդ կարգախոսներն են հնչում բոլոր պետական կամ կրոնական տոների օրերին և հանրային հավաքներին:

«Սիոնիստական ռեժիմն ամենաատելին Է աշխարհում»

Հրեից պետության մասին այաթոլաներն ամեն առիթով են խոսում: Գերագույն առաջնորդը երեկվա ուղերձում անդրադարձել Է Իսրայելին, ասելով, թե իրանա-իսրայելյան վերջին ռազմական առճակատման նպատակն Էր կործանել իսլամական հանրապետությունը:

Այաթոլայի խոսքով, թշնամիները համոզված Էին, որ մարդիկ կընդվզեն և կտապալեն կրոնապետությունը և նույնիսկ ապագա թագավորի թեկնածու Էին ընտրում: 

«Այսօր այդ թշնամին՝ սիոնիստական ռեժիմը, ահա, մեր առաջ Է կանգնած, դա աշխարհում ամենաատելի ռեժիմն Է»,- ասել Է Խամենեին:

Իրանի արտաքին գերատեսչությունը հայտնել Է, որ օգոստոսի 26-ին տեղի կունենան բանակցություններ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի պատվիրակների հետ:

Արևմուտքը ենթադրում Է, որ Իրանը միջուկային ռումբ Է ստեղծում

Արևմտյան պետությունները Թեհրանից պահանջում են ամբողջ ծավալով վերականգնել համագործակցությունն ատոմային Էներգիայի միջազգային գործակալության հետ և սահմանափակել միջուկային ակտիվությունը, սպառնալով այլապես վերականգնել ՄԱԿ-ի մակարդակով սահմանված պատժամիջոցները: Թեհրանը դա անթույլատրելի և ապօրինի պահանջ Է անվանել:

Եվրոպացիների և ամերիկացիների համոզմամբ, Իրանը ցանկանում Է միջուկային զենք ստեղծել, իրանական կողմը կտրականապես մերժում Է այդ մեղադրանքը:

Առաջին զորավարժությունը հունիսյան պատերազմից հետո

Մինչ այս վեճը շարունակվում Է՝ Իրանը նոր հրթիռներ Է փորձարկում:

Անցած հինգշաբթի օրը՝ օգոստոսի 21-ին, տեղի ունեցավ լայնածավալ զորավարժություն՝ առաջինն Իսրայելի հետ հունիսյան 12-օրյա  պատերազմից հետո: Նպատակն Էր ցույց տալ աշխարհին, որ ծանր կորուստներ կրելուց հետո Էլ իսլամական հանրապետությունը կարող Է վերականգնել ուժերը և իրեն դրսևորել որպես լուրջ ռազմական տերություն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել Է ավերիչ հարվածներ հասցնել Իրանին այն դեպքում, եթե պարզվի, որ իսլամական հանրապետությունը վերականգնել Է միջուկային գիտական կենտրոնները, որոնք զբաղվում են ուրանի հարստացմամբ:

Ուրան-235, պլուտոնիում-239. Իրանն ունի՞ այդ նյութերը

Եթե Իրանը կուտակի 80 և ավելի բարձր տոկոսի հարստացման ուրան-235 նյութի 60-70 կիլոգրամ, դա թույլ կտա ստեղծել պարզունակ, սակայն սարսափելի այնպիսի ռումբ, որը ոչնչացրել Է Հիրոշիման: Մինչդեռ, ուրանից՝ ճառագայթման մեթոդով կարելի Է ստանալ պլուտոնիում-239 նյութ, որի ընդամենը 5-7 կիլոգրամը բավական Է Նագասակին ոչնչացրած ռումբ ստեղծելու համար:

Հոռետեսների պնդմամբ, Իրանը վաղուց արդեն ունի ոչ միայն այդքան միջուկային նյութ, այլև այդ նյութից ստեղծված զենք, լավատեսները հուսով են, որ նման բան դեռ չկա, և բանակցությունները թույլ կտան կանխել ռումբի ստեղծումը:

Կարդացեք նաև

Back to top button