Առանց տողատակի

Ռուսական ռազմակայանն ավելորդ բեռ է և ներքին անկայունության աղբյուր. «Առանց տողատակի»

Ռուսական ռազմակայանն ավելորդ բեռ է և ներքին անկայունության աղբյուր։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։

Լևոն Սարդարյանն ու Մեհրաբյանը զրուցում են Գյումրիի ռազմակայանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի, ռուսական զորքերը հեռացնելու անհրաժեշտության, Հայաստանի դեմ ՌԴ ծավալած հիբրիդային պատերազմի մասին։ Մեհրաբյանի խոսքով, ռուսական ռազմակայանի ներկայությունը սպառնալիք է Հայաստանի համար։

«Ռազմակայանը Հայաստանի շահերի հետ որևէ կապ չունի։ Այն, ինչ օգտակար է Հայաստանի համար, մարտահրավեր է Ռուսաստանին»,- նշել է Մեհրաբյանը և հավելել՝ որքան հեռու մնանք ՌԴ-ից, այնքան լավ։ Կուսակցության փոխնախագահը կարծում է, որ ՀՀ իշխանությունները պետք է քաղաքական որոշում կայացնեն ռուսական զորքերը հեռացնելու մասին։

Կարդացեք նաև

Back to top button