Օգոստոսի 1-ին, երբ տան պատուհանից Արարատին էիք նայում, 20 երեխա այնտեղ՝ վերևում, վերջին քայլերն անելու ուժ էր հավաքում։
«4 գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբն այս վերելքով նշել է գործունեության 10-ամյակը։ Այս տարիների ընթացքում ակումբը երեխաներին արշավների նկատմամբ սեր ու դրանք հնարավոր դարձնող գիտելիքներ է փոխանցել։ Հասունացել էր տարածաշրջանի ամենաբարձր կետում հայտնվելու պահը։
Հայաստանի սարուձորով անցած ու Արարատ հասած այս երեխաները արշավական լինելու տարիներին շատ բան է գտել՝ էմոցիաներ, ընկերներ, հիշողություններ։ Հիմա միայն ապրածը նկարագրելու բառեր չեն գտնում։
Այս արշավի ընթացքում Արարատի գագաթ են հասել նաև ամենակրտսեր արշավականները, որոնք 9 տարեկան են։




