ԿարևորՄիջազգային

Գազայում սով է․ ՄԱԿ

Սովի վերանայման կոմիտեն (ՍՎԿ) առաջին անգամ պաշտոնապես հաստատել է, որ Գազայի հյուսիսում սով է։ ՍՎԿ այսօրվա հրապարակած զեկույցի համաձայն՝ այ դադասակարգվում է որպես 5-րդ մակարդակ կամ աղետալի:

Մասնագետները կանխատեսում են, որ այս իրավիճակն առաջիկա շաբաթներին կտարածվի Դեյր ալ-Բալահ և Խան Յունիս նահանգներում:

Վերլուծաբանների կարծիքով, տեղի ունեցողի պատճառը «ամբողջովին մարդածին է»: «Վեճերի և տատանումների ժամանակն անցել է. սովն արդեն իսկ եկել է և արագ տարածվում է: Ոչ ոք չպետք է կասկածի, որ անհրաժեշտ է անհապաղ և լայնածավալ արձագանք»,-ընդգծվում է զեկույցում:

Եթե հրադադար չհաստատվի, որպեսզի մարդասիրական օգնությունը հասնի Գազայի հատվածի բոլոր բնակիչներին, և եթե անհապաղ չվերականգնվեն անհրաժեշտ սննդի մատակարարումները, առողջապահական և ջրամատակարարման հիմնական ծառայությունները, մահերի թիվը, որոնք ներկայումս կանխարգելելի են, ահագնավող տեմպով կաճի, ասվում է զեկույցում:

Գուտերեշ. Սա մարդածին աղետ է

ՄԱԿ-ի տվյալներով՝ Գազայում կես միլիոնից ավելի մարդ գտնվում է լիարժեք սովի մեջ։ Նրա տվյալներով՝ գրանցվել է երեք գործոն՝ ծայրահեղ սննդի պակաս, սուր թերսնում և մահեր հյուծվածությունից։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Գազայում սովն անվանել է «մարդածին աղետ»։ «Զանգվածային սովը պարզապես սննդի պակաս չէ. դա մարդկային գոյատևման համար անհրաժեշտ համակարգերի դիտավորյալ փլուզում է։ Մարդիկ սովամահ են լինում։ Երեխաները մահանում են։ Եվ նրանք, ովքեր պետք է գործեն, չեն գործում»,-հավելել է նա։

Գուտերեշը հիշեցրել է, որ Իսրայելն ունի միջազգային իրավունքի համաձայն հստակ պարտավորություններ, այդ թվում՝ բնակչությանը սնունդ և բժշկական պարագաների տրամադրում։

«Մեզ անհրաժեշտ է անհապաղ հրադադար, բոլոր պատանդների անհապաղ ազատ արձակում և մարդասիրական օգնության լիարժեք, անարգել հասանելիություն», — ընդգծել է գլխավոր քարտուղարը։

Կարդացեք նաև

Back to top button