Մտքի ուժը

Գյուղատնտեսությունից մինչև հանրային առողջություն․ ինչպես են պայքարում հակամանրէային կայունության դեմ․ «Մտքի ուժը»

2011թ.-ին ՍԱՏՄ կազմում ձևավորվեց Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոնը։ Այն նախ գյուղատնտեսության նախարարության կազմում էր, այժմ՝ էկոնոմիկայի։

Խորհրդային տարիներին ձևավորված կենտրոնը մի քանի գիտական կենտրոնի միավորման արդյունք է՝ Դաբաղի համամիութենական ինստիտուտ, որը պատասխանատու էր Անդրկովկասի համար՝ Իրան, Թուրքիա: Սահմանամերձ շրջաններում կենդանիների վիրուսային հիվանդությունների մոնիթորինգ էին իրականացնում։

Հետագայում այս ինստիտուտին միացել են բույսերի պաշտպանության ու անասնաբուծության գիտահետազոտական ինստիտուտները։ Հենց այս ուղղվածություններով են զբաղվում՝ պատմում է էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիկսերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոնի տնօրեն Տիգրան Մարկոսյանը։

Գիտական կենտրոնում մի շարք ուղղություններով հետազոտություններ են կատարում։ Այս պահին ծրագրերից մեկը հակամանրէային կայունությանն է վերաբերում։ Սա այն երևույթն է, երբ մանրէները (օրինակ՝ բակտերիաները, սնկերն ու մակաբույծները) զարգացնում են մեխանիզմներ, որոնք նվազեցնում կամ ամբողջությամբ չեզոքացնում են հակաբակտերիալ, հակասնկային կամ հակամակաբուծական դեղերի ազդեցությունը։ 

Բակտերիաների դեպքում դրանք հակաբիոտիկների նկատմամբ դառնում են կայուն։ Սա համաշխարհային հիմնախնդիր է՝ բոլոր ոլորտներում՝ գյուղատնտեսությունից մինչև անասնաբուծություն ու հանրային առողջություն։

Տիգրան Մարկոսյանը համաշխարհային միտումներն է ներկայացնում․ «Այժմ աշխարհում գոյություն ունի, այսպես ասած, «Մեկ առողջություն» հասկացությունը, որի հիմքը հետևյալն է. երբ մենք խոսում ենք մարդկանց առողջության մասին, առավելապես վարակիչ հիվանդությունների, մենք չենք կարող մարդու առողջությունն առանձնացնել կենդանիների առողջությունից և շրջակա միջավայրից։ Այստեղ մենք կարող ենք արդյունքի հասնել միայն այն դեպքում, եթե այս բոլոր՝ 3 օղակները համատեղ ենք հետազոտում և աշխատում, ամեն մի օղակի բացը բերում է մեծ խնդրի։ Հակամանրէային կայունությունը մարդկանց առողջության տեսանկյունից երկար ժամանակ է, որ հայտնի է, ու լուրջ խնդիր է։ Աշխարհում տարեկան մի քանի միլիոն մարդ մահանում է այդ խնդրից»։ 

Երբ վերջին տարիներին սկսեցին  ավելի խորը հետազոտել դրանք, պարզեցին, որ հակաբիոտիկների խնդիրը ոչ միայն առողջապահական ոլորտում է, այլ  նաև գյուղատնտեսությունում։ Աշխարհում արտադրվող հակաբիոտիկներրի 70 տոկոսն օգտագործվում է գյուղատնտեսության մեջ,- ասում է Տիգրան Մարկոսյանը։

Գիտական կենտրոնի աշխատակից Լիլիթ Հովսեփյանն աշխատում է շահառուների հետ` կատարելով նաև իրազեկվածության աշխատանքներ։ Այցելում են մարզեր՝ ստուգելով անասնաբույժերի ու գյուղացիների իմացության մակարդակը։

Կարդացեք նաև

Back to top button