Հայաստանն ավելի շատ կորցնում է ԵԱՏՄ անդամությունից, քան՝ ստանում։
Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է տնտեսագետ Արմեն Քթոյանը։
Լևոն Սարդարյանն ու տնտեսագետը զրուցում են Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի հարաբերությունների, հնչող սպառնալիքների, դրանց հնարավոր հետևանքների մասին։
Քթոյանի խոսքով` ԵՏՄ-ն ձեռնտու է Ռուսաստանին և Բելառուսին, բայց ոչ Հայաստանին։ Օրինակ, մաքսատուրքերի գծով, Հայաստանը երկու անգամ շատ վճարում է ԵԱՏՄ բյուջե, քան ստանում։ Խոսելով հնչող սպառնալիքների մասին, թե Հայաստանին կարող են հեռացնել ԵԱՏՄ-ից՝ տնտեսագետը նշել է, որ հին մեթոդ է՝ ստեղծել սպառնալիքներ և դրանք վաճառել հանրության վրա։




