
Աիդա Ավետիսյան
Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»
Վերելակների վերանորոգման ծրագիրը մեկնարկել է դեռևս 2008 թվականից: Պատասխանատուների վստահեցմամբ՝ վերանորոգվել են բազմաթիվ վերելակներ, սակայն գաղտնիք չէ, որ այն դեռևս չլուծված հարցերի շարքից է: Թեև վերելակները որպես սեփականություն պատկանում են համատիրություններին և քաղաքացիներին, սակայն քաղաքապետարանը որպես բարի կամքի դրսևորում՝ հասկանալով քաղաքացիների սոցիալական պայմանները, դրանց վերանորոգման համար տարեկան գումարներ է հատկացնում:




