Իրանը փորձում է փրկել իր դեմքը Վաշինգտոնի հռչակագրից հետո։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է իրանագետ Ալեն Շադունցը։
Լևոն Սարդարյանն ու իրանագետը զրուցում են Իրանի նախագահի՝ Հայաստան այցի, վաշինգտոնյան համաձայնագրերի վերաբերյալ իրանական արձագանքների և տարածաշրջանային զարգացումների մասին։
Շադունցի խոսքով՝ դժվար է գնահատել, թե ինչ կարողություններ ունի Իրանը՝ հաշվի առնելով Իսրայելից ստացած հարվածը։ Խոսելով հռչակագրի առնչությամբ Իրանից ստացվող հակասական հայտարարությունների մասին՝ իրանագետը նշել է, թե Իրանի արտաքին քաղաքական դիսկուրսում երկակիությունը շատ արտահայտված է, և այդկերպ Իրանը փորձում է ճկունություն ցուցաբերել։




