ԿարևորՄիջազգային

Լիբանանի կառավարությունը իսրայելական մուրճի եւ «Հեզբոլահի» սալի միջեւ. ԱՄՆ բանագնացը՝ Բեյրութում

Մերձավոր Արեւելքում ԱՄՆ բանագնաց Թոմաս Բարաքը գոհունակություն է հայտնել «զենքի պետական մենաշնորհ» հաստատելու Լիբանանի քայլերի կապակցությամբ։ Կառավարությունն այսպես է անվանում շիական «Հեզբոլահ» շարժումը զինաթափելու որոշումը։

Լիբանան ժամանած Բարաքն ու ամերիկացի մեկ այլ դիվանագետ՝ Մորգան Օրտագուսը, խոսել են խնդիրը լուծելու «փուլային մոտեցման» մասին եւ կոչ են արել Իսրայելին ստանձնել «փոխադարձ պարտավորություն։

RFI-ն հայտնում է, որ մինչեւ տարեվերջ «Հեզբոլահը» զինաթափելու գործընթաց սկսելով՝ Լիբանանի կառավարությունը գնում է «ականապատ դաշտով»։

Մի կողմից Իսրայելի կողմից սպառնալիքներն ու Հարավային Լիբանանի շարունակվող բռնազավթումն է, մյուս կողմից «Հեզբոլահի» առաջնորդ Նայիմ Քասեմի օգոստոսի 17-ի սպառնալիքը, որ զինաթափումը կարող է «քաղաքացիական պատերազմի» հանգեցնել։

Ըստ Միջազգային ֆրանսիական ռադիոյի՝ Լիբանանի հույսն այսօր ԱՄՆ է, որը կարող է հասնել Իսրայելից որոշակի զիջումների, որոնք, իրենց հերթին, կարող են «Հեզբոլահին» ստիպել մեղմացնել դիրքորոշումը։

Կարդացեք նաև

Back to top button