Հայրենադարձի արկածները

Համոզուած էի, որ ամենաքիչ օտար ես ինծի Հայաստան կը զգամ․ Գէորգ Սարեան․ «Հայրենադարձի արկածները»

Շինարար, կառուցապատող և ձեռնարկատեր Գևորգ Սարյանը 27 տարի առաջ տեղափոխվել է Հայաստան՝ վերջնականապես մնալու նպատակով։ Գևորգ Սարյանը Հայաստանում վերաինտեգրման խնդիրներ չի ունեցել, նույնիսկ լեզուն փոխելու ջանք չի գործադրել։

«Մտածողութեան տարբերութիւնները յաճախ լուրջ բախումներու պատճառ կը դառնան, բայց հիւմորով պէտք է մօտենանք, որ աւելի հեշտ լուծենք խնդիրները»,– ասում է նա։

«Ամէն տեղ ես ինծի օտար կը զգայի նոյնիսկ Սուրիոյ մէջ, հաոզուած էի, որ ամենաքիչ օտար ես ինծի Հայաստան կը զգամ, քանի որ, եթէ դուն հողդ կորսնցուցեր ես, ուրեմն վերջացաւ, ուր որ ըլլաս՝ օտար ես»։

Հայաստան տեղափոխվելով՝ Գևորգ Սարյանը հիասթափության պահեր չի ունեցել, նա խնդիրը դիտարկում է որպես ապրելու միջավայր։ Եթե դու այդ ներքին ձայնն ունես, նաև գիտակցում ես, որ Հայաստանում ապրելը, ըստ էության, ընդամենը տեղափոխություն է։ Այդ տեղափոխության բոլոր անհարմարությունները պետք է հաղթահարել և հասնել մեզ համար հաճելի միջավայրի։

Անձամբ ինձ համար ամենահարմար միջավայրը սա էր։ Գևորգի կարծիքով՝ Հայաստանում սփյուռքի նախարարության կարիք չկա, քանի որ, երբ սփյուռքահայը եկավ Հայաստան՝ վերջ, ուրեմն հայաստանցի է։ «Երբ որ հասար Հայաստան, արդեն հայաստանցի ես, իսկ 27 տարի անընդհատ ապրելը չափից ավելի հայաստանցի է»։

Կարդացեք նաև

Back to top button