ԿարևորՄիջազգային

Ռյազանի մարզում բռնկված հրդեհի հետևանքով 20 մարդ է զոհվել, 134-ը՝ վիրավորվել

Ռյազանի մարզի Շիլովսկի շրջանում արտադրական ձեռնարկությունում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 20 մարդ, ևս 134-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, հայտնում է տարածաշրջանային օպերատիվ շտաբը։

Վիրավորներից 31-ը տեղափոխվել են Ռյազանի և Մոսկվայի հիվանդանոցներ, իսկ 103-ը ստանում են ամբուլատոր բուժում։

Հրդեհը բռնկվել է ուրբաթ առավոտյան ձեռնարկություններից մեկում։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածի 3-րդ մասով՝ արդյունաբերական անվտանգության պահանջների խախտում, որն անփութության հետևանքով հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան։

Փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Ռյազանի մարզի Շիլովսկի շրջանում արտադրամասում հրդեհի բռնկման հետևանքով 20 մարդ մահացել է, 134-ը՝ վիրավորվել, հայտնել է տարածաշրջանային օպերատիվ շտաբը։

Կարդացեք նաև

Back to top button