Կենդանի ձայնադարան

Երգեր, որ ծնվեցին մուլտֆիլմերում ու դարձան հիշողություններ․ «Կենդանի ձայնադարան»

Հանրային ռադիոյի ուղիղ եթերում՝ «Կենդանի ձայնադարան» հաղորդումն է։

🎶 Այսօր մենք կխոսենք մուլտֆիլմերի այն երգերի մասին, որոնք վաղուց դուրս են եկել էկրանից և ամրապնդվել մեր սրտերում։

🎙Երգեր, որոնք ծնվել են մուլտֆիլմերի մեջ, բայց վաղուց ունեն իրենց առանձին կյանքը՝ դառնալով մանկության ամենաանկեղծ և ջերմ հիշողություններ։ Դրանք միշտ մեզ հետ են, երբ կարոտում ենք պարզ ու լուսավոր պահերը, երբ ուզում ենք նորից հավատալ հրաշքներին։

💫Այսօր դրանք մեզ կներկայացնեն Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի սաները՝ գեղարվեստական ղեկավար Վահե Հայրապետյանի գլխավորությամբ։

📲 Իսկ դու ո՞ր մուլտֆիլմի երգն ես ամենից շատ սիրում։ Գրի՛ր մեկնաբանություններում։

Կարդացեք նաև

Back to top button