- Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան նախատեսում է կարգավորումներ՝ կապված աշխատանքի ու զբաղվածության հետ։ Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքը դա վերջիններիս՝ մյուսների հետ հավասար հիմունքներով աշխատանքի իրավունքն է։ Ի՞նչ է ներառում այս իրավունքը։
- Հաշմանդամության պատճառով խտրականությունը արգելված է՝ թե զբաղվածության տարբեր տեսակների, թե աշխատանքի ընդունման պայմանների, աշխատանքային առաջընթաց ունենալու և թե անվտանգ ու առողջ աշխատանքային պայմանների հետ կապված։ Օրենսդրական երաշխիքների ու գործնական խնդիրների իմաստով ի՞նչ խնդիրներ կմատնանշեք մեզանում։
- Անդրադանանք ՄԻՊ կողմից ՍԴ ներկայացված դիմումին, որը վերաբերում է դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների ու հիվանդությունների ցանկի, դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տրամադրվող տեղեկանքի ձևի մասին ՀՀ կառավարության թիվ 685 որոշումը ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցի որոշմանը։ Դիմումին կից ներկայացվել է երկու բարեկամական ամփոփագիր, որից մեկը ձեր ՀԿ կողմից։ Եկեք սկզբում անդրադառնանք ձեր կողմից ներկայացված բարեկամական ամփոփագրի էությանը, այնուհետև ԱՄՆ բարձրագույն դատարաններից մեկում երեսուն տարի ծառայած դատավոր Դեյվիդ Ս․ Թեյթլի նամակին։
- Դատավոր Թեյթլի, որպես կույր պաշտոնաթող դատավոր ներկայացնելով իր անձնական փորձառությունը, կոչ է անում ՀՀ ՍԴ-ին հակասահմանադրական ճանաչել նշված կառավարության որոշումը, որով երկու աչքերի կուրություն ունեցող անձինք թույլատրված չեն դատական ծառայության։ Նա նշում է, որ կարելի է լինել լիարժեք դատավոր և կատարել վերջինիս պարտականությունները ՝ խելամիտ հարմարեցումների և հեշտությամբ հասանելի և զարգացող տեխնոլոգիաների շնորհիվ։ Այս համատեքստում էականը ոչ թե այն, արդյոք դատավորն ունի հաշմանդամություն, այլ թե արդյո՞ք նա կարող է կատարել իր պաշտոնական պարտականությունները։ Ի թիվս այլոց, խելամիտ հարմարեցումների շնորհիվ կարծես թե խնդիրներ չեն առաջանում։
- Խնդրում եմ նշեք խելամիտ հարմարեցումների մերժումն ո՞րն է և ընդհանրապես ի՞նչ է խելամիտ հարմարեցումը և ո՞րն է վերջինիս տարբերությունը մատչելիության ապահովման պարտականությունից։
- Դուք ունեք առաջարկությունների շրջանակ, որոնք վերաբերում են Կառավարության քննարկված թիվ 685-Ն որոշումը՝ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելուն, սահմանադրական վերանայման ընդլայնմանը՝ կապված հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների իրացմանը, դատական օրենսգրքի որոշ կարգավորումների, ինչպես նաև իրավական բարեփոխումների ուղենիշների սահմանմանը։ Իսկ գործառույթների կատարման իրական կարողության ստուգման մեխանիզմի հետ կապված որո՞նք են ձեր առաջարկությունները, մասնավորապես հոգեսոցիալական առողջության խնդիրներ ունեցող անձի համար։
«Ձեր փաստաբանը» հաղորդման հյուրը Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանն է։




