Հայագիտակ

Հայկական հնագույն խորհրդանիշներից մեկը՝ վիշապաքար. իմաստության պահապանները․ «Հայագիտակ»

Սարդարապատի Հայոց ազգագրության թանգարանում բացվել է միջազգային ցուցահանդես՝ նվիրված հայկական հնագույն մշակույթի խորհրդանիշներից մեկին՝ վիշապաքարին։ Այս ուղղահայաց կոթողները, որոնք հաճախ հանդիպում են լեռնային ջրերի աղբյուրների մոտ և ունեն ձկան, ցուլի կամ ցլաձկան գլուխ, գրավել են ոչ միայն հայ, այլև օտարերկրյա երիտասարդ արվեստագետների և գիտնականների ուշադրությունը։

Ցուցադրությունը կրում է «Իմաստնության պահապաններ. Հայկական լեռնաշխարհի խորհրդանիշեր» խորագիրը։ Գերմանիայից, Շվեդիայից, Նիդեռլանդներից և այլ երկրներից ժամանած մասնակիցները ներկայացրել են վիշապաքարի իրենց յուրօրինակ մեկնաբանությունները։

Նրանց կարգախոսն է. «Մի՛ գնա նախնիների հետևից, այլ փնտրիր այն, ինչ նրանք էին փնտրում»։ Թանգարանի փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանի խոսքով՝ երիտասարդ արվեստագետները յուրաքանչյուր աշխատանք անցկացրել են իրենց «ես»-ի միջով և այն ներկայացրել նոր տեսանկյունից՝ օգտագործելով տարբեր տեխնիկաներ՝ գոբելենից մինչև նորագույն տեխնոլոգիաներ։ Ցուցահանդեսում ներկայացված են նաև եզակի հնագիտական արտեֆակտեր, որոնք հայտնաբերվել են վիշապաքարերով հարուստ Տիրիկատարում։

Կարդացեք նաև

Back to top button