Հայկական Սփյուռքում գործում են մի շարք կառույցներ, որոնք թշնամաբար են տրամադրված ոչ միայն գործող իշխանության, այլև առհասարակ Հայաստանի դեմ։
Այս մասին Լևոն Սարդարյանի «Առանց տողատակի» հաղորդմանը տեսակետ է հայտնել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Ըստ նրա՝ այդ իմաստով հատկապես «աչքի է ընկնում» Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը, որը գրեթե բառացի կրկնում է ամբողջ այն խոսույթը, որ Հայաստանի դեմ կիառում են ռուսաստանյան պաշտոնյաները։




