
Օգոստոսի 5֊ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի Մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ և Սփյուռքի ու Կովկասի հարցերով հանձնաժողովի անդամ Էկա Ճիճինաձեի հետ, հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
Քննարկվեցին Հայաստանի Հանրապետության և Վրաստանի խորհրդարանի միջև համագործակցությանն առնչվող հարցեր։




