Մարդու իրավունքների ոլորտում խորհրդային ժամանակներից մնացած կարծրատիպերը շարունակում են պահպանվել։
Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Լևոն Սարդարյանն ու պաշտպանը զրուցում են Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի, աղմկահարույց դեպքերի, դրանց պաշտպանի արձագանքի մասին։
Մանասյանի խոսքով՝ բազմազանության նկատմամբ հարգանքի արմատավորումը առաջնային է։




