- Ո՞րն է տեղական ինքնակառավարման համակարգի տեղն ու դերը հանրային կառավարման համակարգում (Սահմանադրական կարգավորումից մինչև էվոլյուցիայի ներկայացում կարելի է ընդգրկել):
- Խնդրում եմ ներկայացրեք ՏԻՄ ընտրակարգը՝ անդրադառնալով առավելություններին և թերություններին:
- Դուք անդրադարձաք սահմանադրական կարգավորմանը, եկեք փորձենք դիտարկել նաև բարեփոխումների համատեքստում՝ համադրելով միջազգային չափորոշիչների ու զարգացումների հետ (ՏԻ եվրոպական խարտիա):
- Որքանո՞վ են բարեփոխումներն արտացոլում և զգայուն համայնքային խնդիրների լուծումների բարելավման իմաստով։
- Համայնքի ղեկավարը և ավագանին` համայնքային քաղաքական պաշտոններ են համարվում։ Ի՞նչ է սա նշանակում և ինչքանո՞վ է նպաստելու համայնքային քաղաքականության զարգացմանը։
- 2024 թվականին առաջին անգամ ներդրվել է համայնքներում մասնակցային բյուջետավորման միջոցով ձևավորված ծրագրերի իրականացման համար համայնքներին պետական բյուջեից սուբվենցիաների տրամադրման ծրագիրը: Կարո՞ղ ենք այս ծրագրի իրականացմամբ բնակչությանը դիտարկել որպես համայնքային կառավարման լիարժեք մասնակից։
- ՏԻՄ-երը իրենց գործունեության ընթացքում առաջնային պատասխանատվություն ունեն տվյալ համայնքի բնակիչների առջև։ Որքանո՞վ է բնակչությունը իրավապահանջ այս իմաստով։
«Ձեր փաստաբանը» հաղորդման հյուրը Հանրային կառավարման մասնագետ, դասախոս Սերոբ Անտինյանն է։




