
Կլիմայի փոփոխությունը, գլոբալ տաքացումն ուղեկցվում են բնական աղետներով, մարդկային և բնակավայրային կորուստներով, բերքատվության անկմամբ, սակավաջրությամբ, հիվանդությունների աճով։ Միայն վերջին 35 տարիների ընթացքում մոլորակի վրա կլիմայի փոփոխությունը կտրուկ արագացել է, և գրեթե ամեն տարի ջերմաստիճանի նոր ռեկորդներ են սահմանվում։
Կլիմայի պահպանումը մարդկության առաջ կանգնած գլոբալ խնդիրներից մեկն է։ Նշենք նաև, որ կլիմայի փոփոխությունն առնչվում է ջերմաստիճանի և եղանակի երկարատև փոփոխություններին։
Այս փոփոխությունները կարող են լինել բնական՝ առաջանալ արեգակնային ակտիվության փոփոխություններից կամ խոշոր հրաբխային ժայթքումներից։ Այնուամենայնիվ, 1800-ական թվականներից ի վեր մարդկային գործունեությունը եղել է կլիմայի փոփոխության հիմնական շարժիչ ուժը։
Վառելիքի մնացորդները ազդում են կլիմայի վրա՝ բերելով լուրջ փոփոխությունների։ Վառելիքի այրումն առաջացնում է ջերմոցային գազերի արտանետումներ, որոնք փաթաթվում են Երկրի շուրջը վերմակի պես՝ թակարդելով արևը և բարձրացնելով ջերմաստիճանը։
Կլիմայի փոփոխության հիմնական ջերմոցային գազերն՝ ածխաթթու գազը և մեթանն են։ Դրանք առաջանում են, օրինակ, երբ բենզինն օգտագործվում է մեքենաների շարժիչ ուժն ապահովելու համար կամ ածուխը՝ շենքերը տաքացնելու համար։ Հողերի և անտառների մաքրումը նույնպես կարող է արտանետել ածխաթթու գազ։
Հայաստանը կլիմայի փոփոխության առումով խոցելի երկիր է։ 1929-2016 թվականներին տարեկան միջին ջերմաստիճանը բարձրացել է 1.23 աստիճանով՝ 1961-1990 թվականների համեմատ։ Իսկ ահա վերջին 70 տարիների ընթացքում Հայաստանում միջին ջերմաստիճանը բարձրացել է 1.8 աստիճանով։
Կլիմայի փոփոխությունը Հայաստանում դարձել է կարևոր հարց, որը լուրջ ազդեցություն է թողնում երկրի գյուղատնտեսության և էկոհամակարգի վրա։




