ԿարևորՀասարակություն

FlyOne Armenia- ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում

FlyOne Armenia ավիաընկերության Երևան–Դոմոդեդովո 3F315 չվերթն իրականացրել է հարկադիր վայրէջք ՌԴ Մախաչկալայի օդանավակայանում՝ ուղևորի առողջական սուր վատթարացման պատճառով, հայտնում են ավիաընկերությունից։

Թռիչքի անձնակազմը արագ արձագանքել է իրավիճակին՝ ընդունելով վճռական որոշում Մախաչկալայում վայրէջք կատարելու մասին՝ ուղևորին շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Օդանավի վայրէջքից անմիջապես հետո շտապ օգնության խումբը տեղում ապահովել է ուղևորի տեղափոխումը հիվանդանոց՝ հրատապ վիրահատության։

Կարդացեք նաև

Back to top button