
Տինդա քաղաքից 15 կմ հեռավորության վրա, հայտնաբերվել են Ан-24 ինքնաթիռի բեկորները, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների նախարարությանը։ «ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ ԱԻՆ-ի տվյալներով փրկվածներ չկան։
Ռոսավիացիայի ՄԻ-8 ուղղաթիռը հայտնաբերել է այրվող ֆյուզելյաժ։
Խաբարովսկ–Բլագովեշչենսկ–Տինդա չվերթն իրականացնող «Անգարա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը ռադարներից անհետացել էր մոսկովյան ժամանակով ժամը 8:40-ի սահմաններում։ Ինքնաթիռում եղել է 43 ուղևոր, այդ թվում՝ 5 երեխա, ինչպես նաև 6 անձնակազմի անդամ, հայտնել է Ամուրի նահանգապետ Վասիլի Օռլովը։




