ԿարևորՄիջազգային

Ժամանակ է պետք վերլուծելու համար. Կրեմլը Թրամփի հայտարարությունների մասին

ԱՄՆ նախագահի հայտարարությունները չափազանց լուրջ են, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դրանց մի մասն ուղղված են անձամբ նախագահ Պուտինին։ Մեզ, անկասկած, Վաշինգտոնում ասվածը վերլուծելու համար ժամանակ է պետք»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»- ը։

Ըստ նրա՝ նախագահ Պուտինը եթե եւ երբ անհրաժեշտ համարի՝ դրանք կմեկնաբանի։

Նաեւ մեկնաբանել է այն հրապարակումները, ըստ որոնց, Մոսկվային ու Սանկտ Պետերբուրգին հնարավոր հարվածի մասին է Թրամփը հարցրել Ուկրաինայի նախագահ Զելենսկուն։

«Նման հռետորաբանությունը միայն այժմ չի հայտնվել։ Որպես կանոն, դրանք սովորաբար կեղծ են դուրս եկել»,- ասել է Պեսկովը։

Կարդացեք նաև

Back to top button