
Սիրիայում՝ դրուզներով բնակեցված Սուեյդա քաղաքում, կրոնական բախումների վերջին ալիքի ժամանակ զինված բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ, վիրավորվել՝ 100-ը, երկուշաբթի առավոտյան հայտարարել է Սիրիայի ներքին գործերի նախարարությունը։
Ականատեսների խոսքով՝ բռնությունը սկսվել է ուրբաթ օրը Դամասկոսը Սուեյդային կապող մայրուղու վրա դրուզ վաճառականի առևանգումից հետո։ Սա առաջին դեպքն է, երբ կրոնական բախումներ են բռնկվել հիմնականում դրուզներով բնակեցված նահանգի մայրաքաղաքում։
Սա Սիրիայում վերջին տարիների ընթացքում կրոնական բախումների ամենամահաբեր բռնկումն է, գրում է Reuters-ը։




