Առանց տողատակի

Արհեստական բանականությունը պետք է հայկական ԴՆԹ ունենա․ «Առանց տողատակի»

Պետք է ունենալ հայկական «Արհեստական բանականությունը», որ մեր մշակույթը չվերանա։

Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է տեխնոլոգիական ձեռներեց, ԱՏՁՄ տնօրեն Սարգիս Կարապետյանը։

Լևոն Սարդարյանն ու ձեռներեցը խոսել են Արհեստական բանականության, դրա վտանգների և հնարավորությունների մասին։

Կարապետյանի խոսքով` թեպետ փոփոխությունները միշտ վախ են առաջացնում, բայց Արհեստական բանականությունից վախենալու հիմքեր չկան։ Ընդհակառակը, ինչպես բոլոր գործիքները, օրինակ՝ գրերի գյուտը, ԱԲ-ն էլ թե՛ մեծ հնարավորություն է, թե՛ կարող է վտանգավոր լինել, եթե այդ գործիքից չօգտվենք։

«Ովքեր գիտակից կօգտվեն ԱԲ-ից, կզարգանան, ովքեր՝ ոչ, նրանց մշակույթը կվերանա»,— ասել է ԱՏՁՄ տնօրենը։

Կարդացեք նաև

Back to top button