Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Որոշեցի Արսենի անուն-ազգանունը գրել ու դնել նրա ծոցագրպանում․ Մարիաննա Բաղունց․ «Կյանքին ասել այո՛»

Մարիաննա Բաղունցը ծնվել է 1998 թվականի մայիսի 28-ին Ստեփանակերտում։ 2019-ին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի «Մասսայական հանդիսությունների ռեժիսուրա» բաժինը։ Ավարտելուց մեկ օր անց Մարիաննան արդեն Արցախում էր։ Աշխատել է Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում, տեղի թիվ 2 հիմնական դպրոցում՝ որպես կազմակերպիչ։ Մարիաննա Բաղունցն աշխատել է նաև Արցախի հանրային հեռուստաընկերությունում որպես հաղորդավար։ Վերջին եթերը 2023-ի հուլիսի մեկին էր, երեսուն օր անց՝ հուլիսի 31-ին ծնվեց առաջնեկը՝ Արսենը։

Մարիաննայի ամբողջ հղիությունն անցել է շրջափակման պայմաններում։ «Հղիությունը հաստատվեց 2022-ի դեկտեմբերի 12-ին, նույն օրը փակվեց Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը։ 2023-ին, երբ պատերազմի լուրերն արդեն սարսափելի էին, որոշեցի Արսենի անուն-ազգանունը գրել ու դնել նրա ծոցագրպանում, նման բան տեսել էի ցեղասպանության մասին ֆիլմերում»,-պատմում է Մարիաննան։ Արցախից դուրս եկան 2023-ի սեպտեմբերի 27-ին, այժմ ապրում են Երևանում, Մարիաննան աշխատանքի է անցել «24news» լրատվականում՝ հեղինակելուվ «Մարդիկ Արցախից» հաղորդաշարը։

Back to top button