ԿարևորՄիջազգային

Հռոմի պապը պատրաստակամություն է հայտնել ընդունելու ռուս-ուկրաինական բանակցությունները

Չորեքշաբթի օրը Հռոմի պապ Լևոն XIV-ը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին հայտնել է, որ Վատիկանը պատրաստակամ է հյուրընկալելու Ռուսաստան-Ուկրաինա խաղաղության բանակցություններ, գրում է Reuters-ը։

Վատիկանի հայտարարության մեջ նշվում է, որ իր երկամսյա պաշտոնավարման ընթացքում երկրորդ անգամ Ուկրաինայի առաջնորդի հետ հանդիպած պապը Զելենսկիի հետ քննարկել է նաև «արդար և տևական խաղաղության հրատապ անհրաժեշտությունը»։

Հանդիպումը տեղի է ունեցել Կաստել Գանդոլֆոյում՝ Հռոմից ոչ հեռու գտնվող իտալական փոքրիկ լեռնային քաղաքում, որտեղ Պապն իր արձակուրդն է անցկացնում։

Զելենսկին Իտալիայում է՝ մասնակցելու Ռուսաստանի զինված ներխուժումից հետո Ուկրաինայի վերականգնմանն ու երկարաժամկետ վերակառուցմանը նվիրված հուլիսի 10-11-ը կայանալիք համաժողովին։

Վատիկանը չի մանրամասնել, թե որքան է տևել Զելենսկու և պապի հանդիպումը։

Զելենսկու հետ առաջին հանդիպումը Հռոմի պապի հետ տեղի է ունեցել մայիսի 18-ին՝ Վատիկանում։

Կարդացեք նաև

Back to top button