
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտել է Ազգային ժողովում այսօր պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը:
«Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ»: Պատգամավորական էթիկայի հարցերը քննող պատշաճ մեխանիզմների ձևավորումն օրակարգային անհրաժեշտություն է»,- Ֆեյսբուքում գրել է ՄԻՊ-ը։
Խորհրդարանում այսօր պատգամավորների մասնակցությամբ եղել է միջադեպ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցի քննարկման ժամանակ։




